Կարևոր իրադարձություններ

Ջրաշենում ծեծկռտուք է եղել ծիրան մթերողների և գյուղացիների միջև. վերջիններս պահանջում են իրենց չխաբել

23 Հունիս, 2017 15:22
Ջրաշենում ծեծկռտուք է եղել ծիրան մթերողների և գյուղացիների միջև. վերջիններս պահանջում  են իրենց չխաբել

Արարատի մարզի Ջրաշեն գյուղում լարված իրավիճակ է. բնակիչները փակել են գյուղից դուրս եկող Ջրաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհը` թույլ չտալով ծիրանով բեռնված բեռնատարներին դուրս գալ գյուղից:

Պատճառն այն է, որ բերքն արտահանող գործարարները խաբել են նրանց և իջեցրել ծիրանի մթերման գինը: Գյուղացիները պահանջում են, որ գործարարները բերքը մթերեն նախորոք պայմանավորված գնով:

Իրավիճակը գնալով սրվել է` վերածվելով ծեծկռտուքի գյուղացիների և մթերողների միջև:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին