Կարևոր իրադարձություններ

«էսօր առավոտն եմ թրաշվել…». Կարգին Մկոն հեգնել է վարչապետին

22 Հունիս, 2017 22:38
«էսօր առավոտն եմ թրաշվել…». Կարգին Մկոն հեգնել է վարչապետին

Մկրտիչ Արզումանյանը ( Կարգին Մկո)  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«էսօր առավոտ եմ թրաշվել, չստիկն ու սիգարետն էլ 5 տարի ա՝ թարգել եմ։ Տաքսի պե՞տք էր, տղերք ջան…»:

Նկատենք, որ լուսանկարը «Քայլ ձիով» ֆիլմից է, որտեղ նա տաքսու վարորդի կերպարով է:

Հիշեցնենք, որ Կառավարության հունիսի 8-ի նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ շատ կոշտ միջոցներ ձեռնարկել տաքսու վարորդների լիցենզիայի տրամադրման ուղղությամբ:

«Պարո՛ն Գասպարյան, անընդունելի է չստիկով, անթրաշ, սիգարետը բերնաին զբոսաշրջիկին դիմավորող տաքսիստը, պռոստը անթույլատրելի է: Բացի այդ՝ տուրիստին Մալաթիայով Երևանյան լիճ են բերւմ, 20 հազար դրամ վերցնում, իբրև թե Սևան են բերել: Շատ կո՛շտ պետք է լինեք, պարո՛ն Գասպարյան, շատ կո՛շտ եղեք լիցենզիաների տրամադրման հարցում»,- ասել էր վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին