Կարևոր իրադարձություններ

41-ամյա թայվանցի դիզայները Համացանցը զարմացրել է 20 տարեկանի արտաքինով

22 Հունիս, 2017 20:10
41-ամյա թայվանցի դիզայները Համացանցը զարմացրել է 20 տարեկանի արտաքինով

Թայվան կղզու (Չինաստան) բնակչուհին սոցիալական ցանցերում մեծ ժողովրդականություն է ձեռք բերել այն բանից հետո, երբ օգտատերերը նկատել են, որ նա իր տարիքից կրկնակի երիտասարդ է երեւում: Այդ մասին գրել է Daily Mail-ը:
41-ամյա Լուժե Նսուն աշխատում է որպես ինտերիերների դիզայներ:

Կնոջ խոսքով՝ իրեն հաջողվում է պատանեկան արտաքին տեսքը պահպանել սննդակարգի շնորհիվ, որում գերակշռում է բանջարեղենը: Նաեւ չինուհին օրվա մեջ շատ ջուր է խմում:

Instagram-ում Լուժե Նսուի էջի թարմացումներին հետեւում է ավելի քան 245 հազար մարդ: Facebook-ում նրա օգտահաշիվը 342 հազարից ավելի լայք է հավաքել:

 

Լրահոս

Դիտել ավելին