Կարևոր իրադարձություններ

Չավուշօղլուն Ճապոնիային զգուշացրել է գյուլենականների վտանգի մասին

22 Հունիս, 2017 15:34
Չավուշօղլուն Ճապոնիային զգուշացրել է գյուլենականների վտանգի մասին

Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Թուքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն գյուլենական համայնքի հետևորդների վերաբերյալ հայտարարություն է արել: 

«Anadolu» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Չավուշօղլուն Տոկիոյում գյուլենականների մասին խոսել է «Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները և դրանցում Թուրքիայի դերը»  թեմայով իր ելույթի ընթացքում:

Ելույթի ժամանակ Չավուշօղլուն Ճապոնիայի իշխանություններին զգուշացրել է. «Գյուլենական համայնքի ներկայացուցիչները Տոկիոյում շատ ակտիվ են և մեծ սպառնալիք են ստեղծում այստեղ»:

Հիշեցնենք, որ գյուլենական համայնքը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Իսկ վերջինիս առաջնորդ իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենը թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է Թուրքիայի 2016թ. ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին