Կարևոր իրադարձություններ

Հայ-ռուսական ուժերը համատեղ կարձագանքեն աղետներին. ԱԻՆ-ում ստորագրվել է համատեղ գործողությունների համաձայնագիր

22 Հունիս, 2017 15:07
Հայ-ռուսական ուժերը համատեղ կարձագանքեն աղետներին. ԱԻՆ-ում ստորագրվել է համատեղ գործողությունների համաձայնագիր

Հունիսի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանն ընդունեց Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Միխեևի գլխավորած պատվիրակությանը:

Փրկարար ծառայությունը Սահմանապահ վարչության հետ մշակել է համատեղ գործողությունների նախագիծ՝ ծառայության իրականացման վայրում տեխնածին և տարերային աղետների հետևանքների վերացման նպատակով:

Նախագծի մշակման համար կազմավորվել էր հատուկ աշխատանքային խումբ, որը 2016թ.-ի մայիսից ուսումնասիրել է հնարավոր արտակարգ պատահարները և ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հետ մշակել համատեղ գործողությունների պլան:

Այդ նախագիծը հնարավորություն կտա երկու ծառայություններին առավել կազմակերպված և օպերատիվ արձագանքել հնարավոր արտակարգ իրավիճակներին և նվազեցնել դրանց հետևանքները:

Ակտիվ համագործակցության նպատակով ծառայությունները մշտապես անհրաժեշտ տեղեկատվություն կտրամադրեն միմյանց, ինչպես նաև՝ կկազմակերպեն համատեղ վարժանքներ:

Հանդիպման ավարտին Մ. Ղազարյանը և Ա. Միխեևը ստորագրեցին համատեղ գործողությունների նախագծի համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ այն միայն կնպաստի երկկողմ արդյունավետ աշխատանքներին:

 

Լրահոս

Դիտել ավելին