Կարևոր իրադարձություններ

Քիմն ու Քանյեն փոխնակ մոր օգնությամբ 3-րդ երեխան կունենան

22 Հունիս, 2017 11:38
Քիմն ու Քանյեն փոխնակ մոր օգնությամբ 3-րդ երեխան կունենան

Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը փոխնակ մոր օգնությամբ 3-րդ երեխան կունենան: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Պարբերականի փոխանցմամբ՝ ամուսինները դիմել են փոխնակ մոր օգնությանը, քանի որ բժիշկները Քիմին խորհուրդ չեն տվել 3-րդ անգամ հղիանալ.  դա նրա առողջության համար խիստ վտանգավոր կարող է լինել:

Նշվում է, որ զույգն արդեն գտել է փոխնակ փոխնակ մորը, ում 113.000 դոլար կվճարի:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին