Կարևոր իրադարձություններ

«Քայլեր կատարվել են, սակայն հիմա չեք տեսնի այդ արդյունքը. դրա համար ժամանակ է պետք». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

21 Հունիս, 2017 15:18
«Քայլեր կատարվել են, սակայն հիմա չեք տեսնի այդ արդյունքը. դրա համար ժամանակ է պետք». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

Արդարադատության ոլորտում պետք է հասնել այն վերջնարդյունքին, որին բոլորս ձգտում ենք: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար, Ազգային ժողովի փոխնախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Բավարարության չափանիշը, կամ բավարար լինելը, առհասարակ, գնահատվում է երկու գործոնով, ժամանակի և տարածության մեջ բավարար, և վերջնական արդյունքի հասնելու բավարարություն»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, թե  նախորդ նախարարի պաշտոնավարման ժամանակ համակարգում դրական քայլեր կատարվել են, սակայն դրանք բավարար չեն եղել, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ ձևակերպումը, որ «քայլեր կատարվել են, բայց դրանք բավարար չեն» հավասարապես կարելի է կիրառել և իր նկատմամբ և նախկին որևէ այլ նախարարի նկատմամբ:

«Միշտ էլ քայլեր արվելու են ու հնչելու է գնահատական՝ բավարա՞ր էին դրանք, թե՞ ոչ»,- ասաց նա:

Ա. Հովհաննիսյանի խոսքով` իր պաշտոնավարման ժամանակ կատարվել են մի շարք քայլեր.

«Քայլեր են կատարվել, որոնք արդյունք են տալու: Հիմա չեք տեսնի այդ արդյունքը, դրա համար ժամանակ է պետք: Ձեզնից յուրաքանչյուրը պետք է դրան հավատա: Քայլերը կատարված են՝ քաղաքական կամքի, օրենսդրական հիմքի ստեղծման տեսանկյունից, բայց կիրառման տեսանկյունից բոլորս անելիք ունենք, թող որևէ մեկը իր վրայից չգցի պատասխանատվությունը»,- հավելեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

 

Լրահոս

Դիտել ավելին