Կարևոր իրադարձություններ

Մահացու ելքով վրաերթից հետո Հրազդանի քաղաքապետարանը 6.2 միլիոն դրամով նոր ավտոմեքենա կգնի. «ՀԺ»

21 Հունիս, 2017 08:35
Մահացու ելքով վրաերթից հետո Հրազդանի քաղաքապետարանը 6.2 միլիոն դրամով նոր ավտոմեքենա կգնի. «ՀԺ»

Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքի ավագանին որոշում է կայացրել Հրազդան համայնքի 2017 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել 6 միլիոն 200 հազար դրամ հատկացում՝ մեքենա գնելու նպատակով: Հատկացումը կատարվել է «Այլ մեքենաներ եւ սարքավորումներ» հոդվածով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկանում է ավագանու որոշումների ուսումնասիրությունից: Նշենք, որ ավագանու հունիսի 6-ի նիստը վարել է Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդին քաղաքապետարանի ծառայողական մեքենայով վրաերթի էր ենթարկել Հրազդան քաղաքի մի բնակչի, որը մահացել էր: Վրաերթ կատարած մեքենան «Նիսսան տիանա» մակնիշի էր՝ «444 LL 70» պետհամարանիշով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին