Կարևոր իրադարձություններ

Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը հոգ է տանում իր շրջանի երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու համար. «Հրապարակ»

20 Հունիս, 2017 10:10
Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը հոգ է տանում իր շրջանի երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու համար. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շատ լավ է, որ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը հոգ է տանում իր շրջանի երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու համար։ Երեկ Կենտրոնի բնակիչ՝ սոցիալապես անապահով ընտանիքների 20 երեխա վարչակազմի աջակցությամբ մեկնել է Հանքավանի «Հասմիկ» մարզաառողջարանային ճամբար: Նրանց ճանապարհել են Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը եւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: Միայն հասկանալի չէ, թե ինչու են նրանց «Կենտրոն վարչական շրջան» մակագրությամբ շապիկներ հագցրել»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին