Կարևոր իրադարձություններ

Վարչապետի նոր խորհրդականի սկանդալային պատմությունը. նրա մասին մամուլում աղմկահա­րույց բացահայտումներ եղան. «Ժողովուրդ»

20 Հունիս, 2017 09:55
Վարչապետի նոր խորհրդականի սկանդալային պատմությունը. նրա մասին մամուլում աղմկահա­րույց բացահայտումներ եղան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած գերատեսչություններում սկս­ված օպտիմալացումներին, վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է ավելացնել իր աշխատակազմի աշխա­տակիցների քանակը: Երեկ նա Վռամ Գյուլզադյանին իրեն խորհրդական է նշանակել: Չնայած վերջինս հասարակական հիմունքներով է աշխատելու, սակայն փաստ է, որ Կարեն Կարապետ­յանն այժմ ավելի շատ խորհրդական­ներ ունի, քան նախագահն ու ԱԺ նա­խագահը: Հետաքրքիրը նաև խորհր­դական նշանակվածի անձն է. Վռամ Գյուլզադյանը նախկինում ՕԵԿ-ական է եղել, մի քանի պաշտոններ է հասցրել զբաղեցնել: Գյուլզադյանն անմասն չի մնացել նաև սկանդալից: Մամուլում նրա անվան հետ կապված աղմկահա­րույց բացահայտումներ եղան:

 

Նախկին ՕԵԿ-ականին գյուղատնտե­սության նախարարության աշխատա­կազմի բուսասանիտարիայի տեսչու­թյան պետի պաշտոնից հեռացրել էր ՕԵԿ-ական նախարար Գերասիմ Ալավերդյանը: Գյուրզադյանը իր պաշտո­նանկության մասին լուրերը կապեց ՕԵԿ-ական գյուղնախարարի ման­կամտության և Արթուր Բաղդասարյա­նի՝ հոգեկան խնդիրներ ունենալու և ինչ-որ պատգամավորի աղջկա բիզնե­սին «խփելու» հետ: Բայց այդպես էլ չմանրամասնեց՝ ինչն ինչպես»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին