Կարևոր իրադարձություններ

Դափնու տերևի անփոխարինելի բուժիչ հատկությունները, որոնց մասին շատերը չգիտեն

19 Հունիս, 2017 19:52
Դափնու տերևի անփոխարինելի բուժիչ հատկությունները, որոնց մասին շատերը չգիտեն

Դափնու տերևով բուժումը բավականին տարածված է եղել հույների ու հռումիացիների  մոտ: Նրանք կարծում էին, որ այդ բույսը խորհորդանշում է խոհեմություն, խաղաղություն և պաշտպանվածություն: Այս համեմունքը պարունակում է մի շարք հայտնի միկրոէլեմենտներ, օրգանիկ միացություններ, հանքանյութեր, վիտամիններ, որոնք հարկավոր են առողջության համար: Այն հարուստ է մի շարք ցնդող ակտիվ բաղադրիչներով, օրինակ  պինեն, լիմոնեն  և այլն: Այդ միացությունները, որպես կանոն ունեն  հակասեպտիկ, օքսիդատիվ, մարսողական և հակավարակային հատկություններ:

Թարմ  տերևները հարուստ են վիտամին C-ով: 100 գրամ դափնու տերևը պարունակում է 46.5 մգ վիտամին C, իսկ վիտամին C-ն հանդիսանում է հզոր բնական հակաօքսիդանտ, որն օգնում է ազատվել  օրգանիզմում վնասակար ազատ ռադիկալներից: Ասկորբինաթթուն հզորացնում է իմունային համակարգն ու ապահովում վերքաամոքիչ ու  հակավիրուսային ազդեցություն

Բացի այդ , դափնու թարմ տերևները հագեցած են  ֆոլաթթվով: 100 գրամ դափնու տերևը պարունակում է 180 մգ կամ օրվա  ընթացքում մարդու համար անհրաժեշտ ֆոլաթթվի 45 %-ը

Դափնու տերևը հանդիսանում է վիտամին А-ի հիանալի աղբյուր: Վերջինիս 100 գրամում առկա է 6185 ՄՄ կամ օրվա ընթացքում օրգանիզմին անհրաժետ վիտամին А-ի 26%-ը: Վիտամին А-ն հանդիսանում է բնական հակաօքսիդանտ ու կարևոր նշանակություն ունի առողջ տեսողության համար:Այն նաև շատ կարևոր է լորձաթաղանթների ու մաշկի  առողջության պահպանման համար: Վիտամին А-ով հարուստ մթերքների օգտագործումը  կօգնի  պաշտպանվել բերանի խոռոչի ու թոքերի քաղցկեղի զարգացումից:


Դափնու տերևը  հանդիսանում է մի շարք վիտամինների աղբյուր, ինչպիսիք են  նիացինը, պիրիդոքսինը (B6), պանտոտենաթթուն(B5) ու ռիբոֆլավինը: Վիտամին B խմբի այս վիտամիններն օգնում են նյարդային համակարգի ֆունկցիաները խթանող ֆերմենտների սինթեզը ու կարգավորում են նյութափոխանակության ֆունկցիան: Այն հարուստ է նաև  պղնձով, կալիումով, կալցիումով, մանգանով, երկաթով, սելենով, ցինկով ու  մագնեզիումով:

Այս միկրոէլեմենտներն օգնում են կարգավորել   սրտի ռիթմն ու արյան ճնշումը:
Ձեզ ենք ներկայացնում դափնու տեևով հիվանդությունների բուժման մի քանի բաղադրատոմսեր:

1. Երեխաների կամ մեծահասակների մոտ առակա քնի խանգարումների դեպքում կարող եք դափնու տերևը ամրացնել բարձի որևէ հատվածի վրա և դա կօգնի որ քունը դառնա ավելի խորը: Դափնու բույրն օժտված է հանգստացնող հատկություններով, այն օգնում է ազատվել նյարդային լարվածությունից ու դյուրագրգռվածությունից:

2. Ոտքերի տհաճ հոտից ու առատ քրտնարտադրությունից ազատվելու համար,  կարող եք կիրառել դափնու տերևի թուրմով  ոտքի վանաններ: 25-ից 35 հատ դափնու տերևի վրա լցրեք 1 բաժակ եռացրած ջուր ու թողեք թրմվի մի քանի ժամ(3 ժամից ոչ պակաս):Պատրաստի թուրմը լցրեք   տաք ջրով տաշտակի մեջ  և 15 րոպե ոտքերը դրեք այդ ջրի մեջ:Ցանկալի է այդ պրոցեդուրան կրկնել 2 շաբաթ:

3. Բերանից եկող տհաճ հոտից ու լնդերի բորբոքումից  ազատվելու համար կարող եք օգտվել դափնու տերևից: Այն կարող եք կիրառել 2 տարբերակով. կարող եք բերանի խոռոչը օրական մեկ անգամ ողողել  նախորդ բաղադրատոմսի հիման վրա պատրաստված թուրմով   կամ  պարզապես ծամել 1 հատ դափնու տերև(որից հետո 30 րոպե ոչինչ չուտել):Համեմունքի մեջ առակ նյութերը պարունակում են հակասեպտիկ ու հակաբորբոքային հատկություններ:


4.  Տարածքի հոտազերծման համար

Դափնու տերևի թուրմն օգնում է ոչ միայն տարածքը ապահովել հաճելի բույրով, այլ նաև օգնում է պայքարել ախտածին բակտերիաների դեմ: Եռացրեք դափնու տերևները  մարմանդ կրակի վրա և այդ թուրմը դրեք սենյակում:


5. Այն շատ օգտակար է շաքարային դիաբետի, ռևմատոիդ արթրիտի և տուբերկուլոզի դեպքում:
Դափնու տերևի թուրմը պարունակում է արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնող, հակաբորբոքային  և իմունամոդուլացնող հատկություններ: Վերցրեք  10-ից 12 հատ միջին չափի դափնու տերև, 3 բաժակ ջուր և թողեք թրմվի 3 ժամ: Օրական 3 անգամ  ընդունեք 80-ից 120 մլ քամած թուրմից:


6. Պառկելախոցերի, քրտնախաշի և մաշկային այլ հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ միջոց: Պատրաստեք արտաքին օգտագործման համար դափնու յուղ: Սրճաղացով մանրացրեք դափնու տերևներն ու մեկուկես մեծ գդալ լցրեք 200 մլ ֆիլտրացված բուսական յուղի մեջ(արևածաղիկի, եգիպտացորենի և դդմի) և թողեք թրմվի  մութ տեղում 7-ից 8 օր: Որից հետո քամեք յուղն ու  օրական մի քանի անգամ այն օգտագործեք վնասված մաշկի մշակման համար:

 


Աղբյուրը՝ med2.ru

 

 

Լրահոս

Դիտել ավելին