Կարևոր իրադարձություններ

Պակիստանցին ձերբակալվել է առյուծի հետ փողոցով երթևեկելու համար

17 Հունիս, 2017 22:42
Պակիստանցին ձերբակալվել է առյուծի հետ փողոցով երթևեկելու համար

Պակիստանում իրավապահները ձերբակալել են Կարաչիի բնակչի, ով ավտոմեքենայի հետևի մասում նստեցրել է իր առյուծին և այդպես շրջել քաղաքի փողոցներով: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:

Նշվում է, որ ապշած ականատեսները տեսանկարահանել են արտասովոր տեսարանը, ինչից հետո այդ կադրերը հայտնվել են համացանցում և գրավել իրավապահների ուշադրությունը:

Ավելի ուշ պարզվել է, որ առյուծի տերը Սաքլայն Ջավեդն է, նա զբաղվում է էկզոտիկ կենդանիների առքուվաճառքով: Տղամարդը պատմել է, որ առյուծին տանում էր անասնաբույժի մոտ:

Հետաքրքիր տեսանյութը միայն Facebook-ում ավելի քան 1 մլն դիտում է ունեցել

 

Լրահոս

Դիտել ավելին