Կարևոր իրադարձություններ

Արդյունավետ միջոց, որը կօգնի ազատվել մեջքի վրայի փոքրիկ կուզից

18 Հունիս, 2017 23:40
Արդյունավետ միջոց, որը կօգնի ազատվել մեջքի վրայի փոքրիկ կուզից

Յուրաքանչյուր կնոջ էլ անհանգստացնում է պարանոցի վրայի փոքրիկ կուզը՝ հատկապես 45 տարեկանից հետո: Սա շատ տհաճ ու անհրապույր խնդրի է, ուստի բոլորն էլ ցանկանում են հնարավորինս շուտ ազատվել դրանից:

Այս խնդիրը կարող է պայմանավորված լինել մի քանի պատճառով, որոնցից են.

1. ողնաշարի պարանոցային հատվածում փոփոխությունները (ամենից հաճախ 7-րդ պարանոցային և 1-ին կրծքային ողերի հատվածում)

2. պարանոցի ետնամասի մկանների սպազմը,

3. ավշի վատ դրենաժը, ինչի հետևանքով հեղուկը կուտակվում է հյուսվածքներում և առաջանում այտուցվածություններ,

4. արյան ու էներգիայի վատ շրջանառության հետևանքով ճարպերի կուտակումները և այլն:

Սակայն այս տհաճ խնդրից ազատվելու համար կա մի բավական արդյունավետ վարժություն, որը կատարելուց առաջ անհրաժեշտ է նախապես «տաքացնել» պարանոցի մկանները կամ պարզապես մի քանի անգամ պտտել գլուխը:

Այս վարժությունները կարելի է կատարել կանգնած կամ նստած, սակայն նստած կատարելու դեպքում՝ հարկավոր է ուշադիր լինել, որպեսզի աթոռը լինի առանց հենակի, իսկ մեջքը մնա ուղիղ:

1. Հարկավոր է ձեռքերն ուղղել, տանել ետ և մեջքի ետևում «կողպել»: Ափերը պետք է ուղղված լինեն դեպի մեջքը:

2. Ձեռքերը հնարավորինս վեր բարձրացնել՝ միևնույն ժամանակ թիակներն իրար մոտեցնելով:

3. Զույշ ու դանդաղ գլուխը ետ տանել՝ ծոծրակով հպվելով մեջքին: Արյան բարձր ճնշման դեպքում վարժության այս հատվածը կարելի է բաց թողնել կամ կատարել շատ զգույշ:

4. Մնալ այս դիրքով 30 վայրկյան, այնուհետև գլուխն ու ձեռքերը դանդաղ ու զգույշ վերադարձնել սկզբնական դիրք:

6. Թուլացնել մկանները, իսկ գլուխն իջեցնել՝ կզակը մոտեցնելով կրծքին:

7. Կատարել հարթեցնող մերսում (մերսել ողնաշարի, պարանոցի ու ուսերի մկաններն այնպես, ինչպես պատկերված է ստորև ներկայացված նկարում): Հարկավոր է մերսել ամբողջ ուժով: Կատարել այդ գործողությունները 8 անգամ:

Այս վարժությունները նաև հանգստացնում են ծանր աշխատանքային օրվանից հետո՝ հատկապես, եթե օրն անցնում է համակարգչի առջև: Սակայն հարկավոր է հիշել, որ վարժություններն անելիս չպետք է առաջանան տհաճ զգացողություններ:

Եթե այս դիրքում 30 վայրկյան մնալը դժվար է, ապա կարելի է սկսել քչից և հետագայում ավելացնել այդ ժամանակահատվածը:

Կանխարգելիչ նպատակներով այս վարժությունը հարկավոր է կատարել երկու օրը մեկ, սակայն եթե խնդիրն արդեն իսկ ի հայտ է եկել, ապա այն անհրաժեշտ է կրկնել օրական 2-3 անգամ: Այս դեպքում լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է պարբերաբար կատարել նման վարժություններ ու մերսումներ:

 

Լրահոս

Դիտել ավելին