Կարևոր իրադարձություններ

Ստամբուլի առևտրի կենտրոններից մեկում ռումբի մասին ահազանգ է ստացվել

15 Հունիս, 2017 19:41
Ստամբուլի առևտրի կենտրոններից մեկում ռումբի մասին ահազանգ է ստացվել

Ստամբուլի Էսենյուրթ թաղամասում գտնվող խոշոր առևտրի կենտրոններից մեկում ռումբի մասին ահազանգ է ստացվել: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Ահազանգի հետ կապված առևտրի կենտրոնից մարդիկ սկսել են տարհանվել, դեպքի վայր ժամանած ոստիկանությունը փակել է կենտրոնի մուտքերն ու ելքերը:

Իրավապահ մարմիններն անվտանգության լայնածավալ միջոցներ են ձեռնարկում ենթադրյալ ռումբը հայտնաբերելու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին