«Ես ընդհանրապես բոցկլտացող կրակ չեմ տեսել և կարծում եմ, որևէ մեկը մեր կոլեկտիվից չի տեսել, այն էլ որ ինձ դիպչի: Նման բան չի եղել ընդհանրապես»,-Shabat.am-ի հետ զրույցում նման կերպ արձագանքեց մամուլում տարածվա տեղեկություններին թիվ 42 ավագ դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը:
Նշենք, որ «ՉԻ» տեղեկություններով՝ Էրեբունի-Երևան տոնակատարության հրավառության ժամանակ բոցկլտացող կրակներից մեկը ընկել է թիվ 42 ավագ դպրոցի տնօրեն Էլեոնորա Թամանյանի գլխին՝ լրջորեն վնասելով տիկնոջ գլուխը։ Նրան օգնություն է ցուցաբերվել, ինչից հետո վերջինս լքել է տոնախմբության հրապարակը։
«Ընդհանրապես որևէ խնդիր չկա: Ես աշխատանքի վայրում նորմալ աշխատում եմ, ես չեմ հասկանում ինչի մասին է գրում «Չորրորդ իշխանությունը» և հիմա բոլոր թերթերը ինձ հերթով զանգահարում են»,-պնդեց դպրոցի տնօրենը, ով իր աշակերտների և կոլեկտիվի հետ ներկա եղել է Էրեբունի-Երևան տոնակատարությանը