Կարևոր իրադարձություններ

«Գործ տալու» օրենքի նախագծի խոսեց դեմ, քվեարկեց կողմ. Անդրանիկ Կարապետյանի քվեարկությունը՝ լուսանկարով

09 Հունիս, 2017 17:45
«Գործ տալու» օրենքի նախագծի խոսեց դեմ, քվեարկեց կողմ. Անդրանիկ Կարապետյանի քվեարկությունը՝ լուսանկարով

Ազգային ժողովում  այսօր շարունակվեց կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստը, որի ժամանակ քննարկվեց Կառավարության և ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած օրենքի նախագծերի փաթեթի քննարկումը:

Նախագծի  համահեղինակ Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ այսկերպ հնարավոր կլինի արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի դեմ: 

 Խոսելով ՀՅԴ-ի կողմից քննադատվող «Ազդարարման համակարգի» մասին,  ԱԺ փոխնախագահն ասաց, որ խոսքը վերաբերում է նրան, որ անձը չվախենա հնարավոր հաշվեհարդարից ու հանգիստ հայտնի այն դեպքի մասին, որը գիտի:

 Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանի նմանատիպ դիտարկումների հետ օրենքի նախագծի առաջին ընթերցման ժամանակ չհամաձայնեց ՀՅԴ ռեյտինգային ցուցակով ընտրված, անկուսակցական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը: 

 «Մենք հայ ենք, բոլորս հայ ենք և տեղյակ ենք՝ ինչ արժեքներ ենք կրում և միշտ չէ, որ եվրոպական արժեքները մեր հայկական արժեքների հետ համատեղելի են, և, հետևաբար, ազդարարի ինստիտուտը մեզ հարիր չէ, քանի որ, ժողովրդական խոսքով ասած, սա «գործ տալու» ինստիտուտ է»,- ասել էր նորընտիր պատգամավորը:

Պատգամավորի ելույթին հաջորդեց նաև ԵԼՔ դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ելույթը, ով ասել էր, թե այդ «գործ տալու»-ն դեմ գնացողները հարմար պահի վազում են և գործ են տալիս:

 Սակայն արի ու տես, որ «գոր տալու» նախագծին դեմ դուրս եկած Անդրանիկ Կարապետյանն առաջին ընթերցման ժամանակ կողմ է քվեարկել այդ նախագծին, իսկ երկրորդ ընթերցման քվեարկության ժամանակ նիստից բացակայել է:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին