Կարևոր իրադարձություններ

Նոր պաշտոն՝ ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանին. «Առավոտ»

07 Հունիս, 2017 09:40
Նոր պաշտոն՝ ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանին. «Առավոտ»

«Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը, որը 15 տարի շարու­նակ եղել է Ազգային ժողովի պատգամավոր, սակայն այս տարվա ԱԺ ընտրություններից հետո մանդատ չստացավ իր քաղաքական ուժի չընտրվելու պատճառով, նշանակվել է Ոսկեվազի գյուղմթերքների, կոնյակի ու պահածոների վերամշակման գործարանի գլխավոր տնօրեն: Գործարանի սեփականատերը Արթուր Բաղ­դասարյանն է:

Այս մասին «Առավոտ»-ին տեղեկացրեց Հովհաննես Մարգարյանը, նշելով, որ «մի փոքր» հե­ռացել է քաղաքականությունից: Նա ներկայացրեց, որ հսկայական գործարան է, գյուղոլորտում կարեւոր դե­րակատարություն ունեցող արտադրական միավորում է, ունի մեծ թվով աշխատակիցներ, թեեւ հետամուտ են լինելու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Նշենք, որ Ազգային ժողովի էջում տեղ գտած տեղեկատվու­թյան համաձայն՝ Հովհաննես Մարգարյանը գյուղատնտեսական գիտությունների թեկնածու է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին