Կարևոր իրադարձություններ

Ձմերուկ. ինչպե՞ս խուսափել նիտրատներից

24 Մայիս, 2017 22:30
Ձմերուկ. ինչպե՞ս խուսափել նիտրատներից

Այսօր նիտրատները մրգերի և բանջարեղենի պարտադիր բաղադրամասն են կազմում: Նախկինում նիտրատներով ծանրաբեռնված բանջարեղենները մեր սեղաններին էին հայտնվում միայն գարնանը, քանի որ աճեցված էին բանջարանոցներում: 
Սակայն այժմ այդպես չէ, քանի որ ժամանակակից շուկայում չափազանց շատ են արտասահմանից բերված սննդամթերքները: Իսրայելից բերված ելակը և գազարը, հոլլանդական կաղամբը, իսպանական վարունգը... Այս մթերքները հավաքվում են, պահեստավորվում, տեղափոխվում, և հետո միայն հայտնվում են վաճառասեղաններին: Եվ դա պետք է կազմակերպել այնպես, որ այդ ողջ ընթացքում բանջարեղեններն ու մրգերը պահպանեն իրենց ապրանքային տեսքը: Իսկ դա կարելի է անել միայն քիմիկատների միջոցով: Չինական ագարակներում ձմերուկները նույնիսկ ինքնաբերաբար պայթում են:

Եվ այսպես, եղեք զգույշ, հատկապես, երբ գները ցածր են: Պետք է լավ պատկերացնել, թե որտեղից եք ձեռք բերում սննդամթերքը, որպեսզի հնարավորինս խուսափեք այդ թունավոր նյութերից:

Քաղցկեղային պտուղ

Ամերիկացիները, որոնք հայտնի են իրենց սննդամթերքը հետազոտել սիրելու հատկությամբ, հրատարակել են տվյալներ, ըստ որոնց վերջին 70 տարիների ընթացքում, մոտ մեկ միլիոն ամերիկացիներ, սննդի մեջ կուտակված քիմիկատների պատճառով քաղցկեղի զոհ են դարձել: Էվ վտանգը կայանում է նրանում, որ մարդիկ չեն էլ կասկածում, որ թունավորվել են սնունդից: Աշխատունակության անկու՞մ եք զգում, ենթադրում եք, որ հոգնել եք: Գլխապտու՞յտ ունեք, երևի անոթներն են մեղավոր: Ստամոքսի խանգարում և սրտխառնոց է սկսվել, երևի ճաշը թարմ չէր: Իսկ այն, որ մթերքի մեջ պարունակվող թույնը քայքայում է բջիջները և հյուսվածքները, շատ քչերը գիտեն: Սակայն դրանց հետևանքները չափազանց վտանգավոր են: Նույնիսկ այն ժամանակ, երբ օրգանիզմում կուտակվում է այնքան թույն, որ  բջիջները ձևափոխվում  են և դառնում քաղցկեղային, միևնույն է ոչ ոք չի մտածում նիտրատների ուղղությամբ:

Որտե՞ղ են կուտակվում նիտրատները

Դդմիկի և կարտոֆիլի մեջ՝ մակերեսին առավել մոտ, կաղամբի արտաքին տերևների և կաղամբակոթի մեջ, գազարի կենտրոնում և երկու ծայրերում, վարունգի մակերեսին: Մաղադանոսի, սամիթի, սպանախի, քարավուզի ցողունի մեջ, բազուկի երկու ծայրամասերում:

Բոլորից շատ քիմիկատները կուտակվում են նարնջի, հազարի, խնձորի, տանձի, սոյայի, լոբու, գազարի, եգիպտացորենի, խաղողի, բազուկի, ձմերուկի, դդմի, քարավուզի մեջ, ինչպես նաև խոզի և հավի մսի մեջ: Այս սննդամթերքների հետ պետք է շատ զգույշ լինել: Եթե անգամ միայն արտաքին տեսքը  Ձեզ դուր չի գալիս, ավելի լավ է հրաժարվեք այդ մթերքը գնելուց: Այս սննդատեսակները կարող են կուտակել թունաքիմիկատների հսկայական քանակ:

Ձմերուկը արժանի է առանձին ուշադրության

Դեռ հունիսի սկզբին խանութներում կարելի է տեսնել տեսքից գրավիչ, հասած ձմերուկներ և սեխեր: Որտեղի՞ց է: «Աստրախանից», - պատասխանում են վաճառողները: Իսկ մինչ այդ, Աստրախանում ձմերուկի առաջին բերքը հավաքում են միայն օգոստոսի սկզբին:
Այնպես որ, կարող եք չկասկածել, որ հունիսի ձմերուկները լի են նիտրատներով: Իսկ ընտրությունը Ձերն է, օրգանիզմին վնաս հասցնել, թե ոչ: Եթե ձմերուկի մեջ շատ են թունաքիմիկատները, այն ինքն է դրա մասին հայտնում իր մանուշակագույն երանգ ունեցող վառ կարմիր գույնով, կենտրոնից դեպի կեղև ձգվող մանրաթելերը ոչ թե սպիտակ են, այլ դեղին, կտրվածքը հարթ է, իսկ պետք է լինի հատիկավոր և շողշողուն: Ձմերուկի մի փոքր կտոր փորձեք լուծել ջրի մեջ: Եթե ձմերուկը լավն է, ապա ջուրը ուղակի կպղտորվի, իսկ եթե աճեցված է նիտրատներով՝ ջուրը ձեռք կբերի կարմրավուն գույն:

Բնականաբար, բոլոր մրգերը և բանջարեղենները հարկավոր է լավ լվանալ, իսկ կասկածելիները ջրի մեջ պահել մոտ մեկ ժամ և պարտադիր կճպել:

Թունավոր հող

Մեր տխուր պատմությունը վնասակար բույսերի մասին ավարտված չէ: Կա ևս  մեկ ճանապարհ, որով թունավոր նյութերն անցնում են մրգերի և բանջարեղենի մեջ՝ դա հողն է:

Մարդկությունը սարսափելի ախտոտում է իր բնակավայրը և տարօրինակ կլիներ որակով մթերք ակնկալել: Ավելի շատ են կուտակվում այնպիսի ծանր մետաղներ, ինչպիսին են կադմիումը, սնդիկը, արճիճը: Կադմիումը կարող է առաջացնել այնպիսի փոփոխություններ, որոնք կդառնան քաղցկեղի պատճառ, արճիճը կարող է առաջացնել ծանր թունավորումներ, արյան և նյարդային համակարգի հիվանդություններ: Սնդիկը քայքայում է լյարդը և ոսկրածուծը: Արճիճը ամենաշատը կուտակում է սամիթը, մարոլը, սպանախը, սխտորը և սոխի կանաչ մասը, իսկ կարտոֆիլը և գազարը շատ ավելի քիչ:

Ընդ որում, ծանր մետաղները կուտակվում են կարտոֆիլի կեղևի մեջ, իսկ գազարի՝ կենտրոնում: 
Կաղամբի մեջ արճիճը և կադմիումը գտնվում են կաղամբակոթի մեջ: Դդմիկի և դդմի մեջ թունանյութերը բաշխվում են հավասարաչափ, սակայն ամեն դեպքում ավելի շատ կուտակվում են կեղևի և պտղակոթի մոտ: 
Վտանգավոր են նաև կարմիր բողկը, լոբին, մանանեխը և այլն:

Բանջարեղենների մեջ ամենաանվտանգն են՝ բադրջանը, պղպեղը, դդմիկը, դդումը, սոխը, սխտորը, լոլիկը, վարունգը, կաղամբի տարբեր տեսակները, գազարը և կարտոֆիլը: Հատապտուղները ներկայումս գրեթե մաքուր են:

Ի՞նչ անել

Նախ միրգ կամ բանջարեղեն գնելիս ուշադրություն դարձրեք դրանց արտաքին տեսքին՝ վարունգի, կարտոֆիլի, դդմիկի կեղևի տակ պատահում են դեղին կամ կանաչավուն կետեր: Դա նշանակում է, որ նիտրատների քանակը չափազանց շատ է: Այդ մթերքներն առանց ափսոսանքի դե՛ն նետեք: 
Կասկածելի են նաև այն մթերքները, որոնք առանց որևէ պատճառի սկսում են շուտ փչանալ:

Մի ծուլացեք և ստուգեք ձմերուկը և սեխը: Հենց դրանք են թունաքիմիկատների կուտակման հարցում ռեկորդակիրները:

Մածունը՝ թունաքիմիկատների դեմ

Հետևեք, որ Ձեր սննդակարգում առկա լինեն այնպիսի սննդատեսակներ, որոնք պայքարում են թույների դեմ: Գրեթե բոլոր թթվահամ կաթնամթերքները այդպիսին են. մածուն, կեֆիր, այրաններ, յոգուրտներ: 
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այս սննդամթերքների մշտապես օգտագործումը  67 -78% իջեցնում է թունաքիմիկատների քանակը:
Օգտակար է նաև օգտագործել բուսական յուղ և կաթով կանաչ թեյ:

 

Լրահոս

Դիտել ավելին