Կարևոր իրադարձություններ

Արտեմ Ասատրյանի ծննդյան 45-ամյակն է. շեֆի հոբելյանի առթիվ 20 հազարական դրամներ են հավաքել. «Ժողովուրդ»

23 Մայիս, 2017 08:25
Արտեմ Ասատրյանի ծննդյան 45-ամյակն է. շեֆի հոբելյանի առթիվ 20 հազարական դրամներ են հավաքել. «Ժողովուրդ»
Այսօր լրանում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ծննդյան 45-ամյակը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նախարարությունում որոշել են շեֆի հոբելյանի առթիվ թանկարժեք նվեր պատրաստել. ղեկավար մարմինը՝ փոխնախարարները, վարչությունների եւ բաժինների պետերը, 20 հազարական դրամներ են հավաքել, իսկ ահա մյուս աշխատակիցներից ուզել են 10 հազարական դրամ: «Ժողովուրդ»-ին չհաջողվեց ճշտել, թե ի՞նչ են գնելու այդ գումարով, թե՞, այնուամենայնիվ, որպես նվեր փողն են տալու նախարարին: Ասել է, թե սոցիալական օգնություն՝ սոցապնախարարին, որը, ըստ օդում կախված լուրերի, Երեւանի Հյուսիսային պողոտայում շքեղ եւ ընդարձակ բնակարան ունի:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
 
 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին