Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ-ը տեղեկացնում է. մայիսի 23-ին, ժամը 06.00-ից փակ է լինելու Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը

22 Մայիս, 2017 22:10
ԱԻՆ-ը տեղեկացնում է. մայիսի 23-ին, ժամը 06.00-ից փակ է լինելու Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ վաղը՝ մայիսի 23-ին, ժամը 06:00-ից Քարվաճառ-Վարդենիս (23-րդ կմ) ավտոճանապարհին իրականացվելու է արհեստական քարաթափում պայթեցման միջոցով, որի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել Մ-12 (Սյունիքի մարզով) ավտոճանապարհով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

 

Լրահոս

Դիտել ավելին