Կարևոր իրադարձություններ

Երեք օրում Հայաստանում արձանագրվել է 21 ՃՏՊ

22 Մայիս, 2017 20:54
Երեք օրում Հայաստանում արձանագրվել է 21 ՃՏՊ

Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն` մայիսի 19-22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 26-ը: Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք:

Բացահայտվել է գողության 23, խարդախության 8, կաշառակերության 3, շորթման, հարկերից խուսափելու, մաքսանենգության, դրամանենգության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, գողության և յուրացման 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար, ինչի հետևանքով 38 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին