Կարևոր իրադարձություններ

Անդերլեխտի առաջատարը տեղափոխվում է Մոնակո

22 Մայիս, 2017 20:25
Անդերլեխտի առաջատարը տեղափոխվում է Մոնակո

Բելգիական «Անդերլեխտը» կբաժանվի իր առաջատար Յուրի Տիլեմանսից: Դա հաստատել է ակումբի մարզական տնօրեն Հերման Վան Հոլսբեքը:

«Տիլեմանսը կլքի «Անդերլեխտը» և մենք այդ մասին պաշտոնապես կհայտարարենք հաջորդ շաբաթ: Կան դեռ մի քանի կետեր, որոնք պետք է քննարկվեն, սակայն վստահ եմ, որ մինչև շաբաթվա վերջ ֆուտբոլիստը կլքի ակումբը:

Նրա տեղափոխությունը «Մոնակո» դեռ հաստատված չէ 100 տոկոսով, սակայն ֆրանսիական ակումբը ցույց է տվել, որ անչափ ցանկանում է ձեռք բերել Տիլեմանսին»,- հայտարարել է Հոլսբեքը:

Հաղորդվում է, որ «Մոնակոն» ֆուտբոլիստի տրանսֆերի համար բելգիական ակումբին կվճարի 25 մլն եվրո:

Հիշեցնենք, որ 2016/17թթ. մրցաշրջանում Տիլեմանսը մասնակցել է 53 հանդիպման, դարձել 18 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:

 

Լրահոս

Դիտել ավելին