Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում Գայի Պողոտայի և Թևոսյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Արտյոմ Դարբինյանի վարած Mercedes մակնիշի 01 MP 010 համարանիշի և 44-ամյա Բաբկեն Կարապետյանի վարած Opel մակնիշի 34 TQ 250 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Բ. Կարապետյանը օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հարվածի հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել մայթին:
Ավելին՝ այստեղ