Կարևոր իրադարձություններ

Նրանց վերջը լավ է լինելու, բոլորն էլ մեր գործընկերներն են. Ծառուկյանը՝ «ըմբոստացած» պատգամավորների մասին (տեսանյութ)

18 Մայիս, 2017 10:57
Նրանց վերջը լավ է լինելու, բոլորն էլ մեր գործընկերներն են. Ծառուկյանը՝ «ըմբոստացած» պատգամավորների մասին (տեսանյութ)

Այսօր՝ մայիսի 18-ին,  6-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստը։ Լրագրողների հարցին, թե «Ծառուկյան» դաշինքը ընդդիմադի՞ր է լինելու, թե ոչ, Գագիկ Ծառուկյանն ասաց․ «Կաշխատենք կտեսնեք», հետո ավելացրեց․ «Եթե մենք համապատասխան կոալիցիայի մեջ չենք ուրեմն․․․»։ 

Խոսելով Ծառուկյան դաշինքի` ինքնաբացարկի իրենց դիմումները ետ վերցրած պատգամավորներին, Ծառուկյանն ասաց, որ նրանց վերջը լավ է լինելու.«Շատ լավ է լինելու, դուք մի՛ անհանգստացեք: Խմբակցությունում կքննարկենք, նրանք բոլորն էլ մեր գործընկերներն են, աշխատել են, ճանապարհ են անցել: Ես երեկ իմ հարցազրույցում բոլոր հարցերի պատասխանները տվել եմ»։

Հարցին, թե ակտի՞վ պատգամավոր եք լինելու, Ծառուկյանը պատասխանեց.«Բայց երբ ակտիվ չեմ եղե՞լ»:

 

Լրահոս

Դիտել ավելին