Կարևոր իրադարձություններ

Կրեմլը և ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել են Դամասկոսի օդանավակայանի շրջանի հրթիռակոծումը Իսրայելի կողմից

27 Ապրիլ, 2017 20:34
Կրեմլը և ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել են Դամասկոսի օդանավակայանի շրջանի հրթիռակոծումը Իսրայելի կողմից

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դատապարտել է Իսրայելի կողմից Դամասկոսի օդանավակայանի շրջանի հրթիռակոծումը:

«Մոսկվան դատապարտում է Սիրիայի դեմ ագրեսիայի դրսևորումները, անթույլատրելի և միջազգային իրավունքի նորմերին հակասող է  համարում»,- Gazeta.ru-ն մեջբերում է Զախարովային:Նա հակամարտության կողմերին կոչ է արել գործել Սիրիայի ինքնիշխանության և ամբողջականության նկատմամբ հարգանք ցուցաբերելով:

Իսրայելի գործողությունները դատապարտել է նաև Կրեմլը: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով` Մոսկվան կարծում է, որ երկրները պետք է զերծ մնան տարածաշրջանում լարվածությունը սրող գործողություններից:

Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարված են հասցրել «Հեզբոլլահի» պահեստների ուղղությամբ`Դամասկոսի օդանավակայանի մոտակայքում

 

Լրահոս

Դիտել ավելին