Կարևոր իրադարձություններ

Էկվադորի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին

27 Ապրիլ, 2017 17:49
Էկվադորի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին

Ապրիլի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ-ում Էկվադորի նորանշանակ դեսպան Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսան (նստավայրը՝ Մոսկվա):

Շնորհավորելով դեսպանին՝ ԱԳ փոխնախարարը հույս հայտնեց, որ նոր դեսպանի նշանակումով մեր երկրների հարաբերություններում նոր էջ կբացվի: Փոխնախարար Պապիկյանը խորհրդանշական համարեց, որ Էկվադորի երկրորդ դեսպանը Հայաստանում հավատարմագրվում է Հայաստանի և Էկվադորի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարում:

ԱԳ փոխնախարարն ու Էկվադորի դեսպանը համակարծիք էին, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանն ու Էկվադորն ունեն տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցություն ծավալելու բոլոր նախադրյալները:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաև առևտրատնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում համագործակցության հեռանկարներին, կարևորեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

 

Լրահոս

Դիտել ավելին