Կարևոր իրադարձություններ

Ճշմարտությունը պետք է բացահայտվի, իսկ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության. Արա Զոհրաբյանը` փաստաբանների մասնակցությամբ միջադեպի մասին

27 Ապրիլ, 2017 17:37
Ճշմարտությունը պետք է բացահայտվի, իսկ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության. Արա Զոհրաբյանը` փաստաբանների մասնակցությամբ միջադեպի մասին

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է.

«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դատապարտում է ցանկացած բռնություն, ինչպես նաև վիրավորանք և զրպարտություն պարունակող հայտարարությունները և հրապարակումները, առավել ևս, երբ կողմերը փաստաբաններ են։

Անշուշտ ճշմարտությունը պետք է բացահայտվի, իսկ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության։

Միևնույն ժամանակ հորդորում ենք զերծ մնալ զգացմունքային և չստուգված հայտարարություններից և միակողմանի տեղեկատվության հիման վրա կարծիք չձևավորել»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին