Կարևոր իրադարձություններ

«Նորից դեժավյուի գի՞րկն ընկանք». Զուրաբյանն ու Մուկուչյանը կրկին վիճեցին ՍԴ-ում

27 Ապրիլ, 2017 12:49
«Նորից դեժավյուի գի՞րկն ընկանք». Զուրաբյանն ու Մուկուչյանը կրկին վիճեցին ՍԴ-ում

 

Այսօր` ապրիլի 27-ին, շարունակվում է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը: Դաշինքի շտաբի պետ Լևոն Զուրաբյանը մի քանի հարց ուղղեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին:

Նա հարցրեց. «Դուք որեւէ բացատրություն ունե՞ք` ինչու են ԵԱՀԿ դիտորդները հանգել նման եզրակացության: Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Իրենցից հարցրեք, իրենք որեւէ մեկի հետ չեն կիսում իրենց եզրահանգումներին հանգելու մասին»:

Զուրաբյանի հարցին` տեսախցիկների տեղադրումը նպաստե՞ց օրինականության պահպանմանը, թե՞ ոչ, ԿԸՀ նախագահը պատասխանեց. «Դրանք ունեցան կարեւոր նշանակություն՝ լիակատար թափանցիկություն ապահովելու համար: Եթե դրա վերաբերյալ ակնկալում եք շնորհակալություն, բացատրության մեջ կասեմ»: 

«Ամենաքիչը ձեր շնորհակալությունն եմ ակնկալում»,- դրան ի պատասխան ասաց Զուրաբյանը: Այնուհետև նա հարցրեց, որ  եթե պարզվեր` հանրակրթական բոլոր դպրոցներին և մանկապարտեզներին ՀՀԿ շտաբից հանձնարարություն է տրվել քարոզել սաներին, ցուցակագրումներ անել, դա հիմք կլինե՞ր ՀՀԿ-ի ցուցակը չեղյալ համարելու:  

«Եթե-ներով դատողություններ չեմ անում, կլիներ նման բան, կծանոթանայի իրավական իրողություններին, կասեի»,- պատասխանեց Մուկուչյանը:

Զուրաբյանի հարցին՝ «ՕՐՕ-ն և «Ելք» դաշինքը ներկայացրել են դիմումներ, չե՞ք կարծում, որ Ձեր պարտականությունների մեջ էր մտնում այդ վարկածի ստուգելը» Մուկուչյանը չպատասխենց և ասաց, որ չի պատասխանելու դրա հետ կապված հարցերին:

Երբ Զուրաբյանը 2012թ-ի ցուցակներից հարցրեց, Մուկուչյանն՝ «այսինքն, նորից դեժավյուի գի՞րկն ընկանք»: 

 

 





 

 

 

Լրահոս

Դիտել ավելին