Կարևոր իրադարձություններ

«Հրազդան» ՔԿՀ-ի կալանավորը հանկարծամահ է եղել. ժամեր անց նրա որդին փորձել է ինքնասպանություն գործել

27 Ապրիլ, 2017 12:42
«Հրազդան» ՔԿՀ-ի կալանավորը հանկարծամահ է եղել. ժամեր անց նրա որդին փորձել է ինքնասպանություն գործել

Երեկ՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

«Հրազդան» ՔԿՀ-ում դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է Վարդենիս քաղաքի բնակիչ, 42-ամյա Ռաֆայել Թադևոսյանը։ Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օրի 113 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ 

Նույն օրը` ժամը 23։20-ի սահմաններում, Ռաֆայել Թադևոսյանի տղան՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 22-ամյա Վահե Թադևոսյանը, գալով տուն, ով, ի դեպ, եղել է ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշով հետախուզման մեջ, իմանալով, որ հայրը մահացել է, իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով մի քանի անգամ հարվածում է ինքն իրեն՝ փորձելով ինքնասպան լինել։ 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին