Կարևոր իրադարձություններ

«Հրազդան» ՔԿՀ-ում դատապարտյալին այցելած ատամնաբույժի տաբատի գոտկատեղից փոշենման զանգված են հայտնաբերել

27 Ապրիլ, 2017 11:21
«Հրազդան» ՔԿՀ-ում դատապարտյալին այցելած ատամնաբույժի տաբատի գոտկատեղից փոշենման զանգված են հայտնաբերել

Ապրիլի 26-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Գ. Մ.-ին այցելած ատամնաբույժ Վ. Ն.-ի տաբատի գոտկատեղից հայտնաբերել են թղթի մեջ փաթեթավորված 3,4 գրամ ընդհանուր քաշով կասկածելի սպիտակ փոշենման զանգված և 26 հատ առանց գործարանային մակնշման դեղին դեղապատիճներ:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին