Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ է դժվար ներել դավաճանությունը

26 Ապրիլ, 2017 22:40
Ինչո՞ւ է դժվար ներել դավաճանությունը

Վիճակագրության համաձայն տղամարդկանց գրեթե 60 %-ը և կանանց 40%-ը կանոնավոր կերպով դավաճանում են։ Շատ դժվար է ներել սիրելի անձնավորության դավաճանությունը, քանի որ նրան ընդունում ենք որպես մեր «երկրորդ կեսին»։

Բացի դրանից, ամուսինը և կինը աստծո առջև երդվել են մինչեւ մահ հավատարիմ լինել միմյանց։ Հետևաբար, ամուսնական դավաճանությունը՝ դավաճանության ազգականն է։ Դուք տանջվում եք և մտածում, արժե՞ ներել։ Եվ եթե այնուամենայնիվ ներել, ապա ինչպե՞ս շարունակել ապրել և չհիշել, որ քո մեջ կոտրել են հավատը։

Ինչպե՞ս ներել
Հարկավոր է վերլուծել համատեղ ապրած տարիները՝ սկզբից մինչև տվյալ պահը։ Բոլորովին էական չէ, թե որքան ժամանակ եք համատեղ ապրել`1 տարի, թե 20։ Մտածեք և պատասխանեք․ արդյո՞ք ուզում եք պահպանել նման հարաբերությունները։
Դավաճանությունը կարելի է ներել միայն այն դեպքում, երբ համոզված եք, որ ձեզ կապում են քնքուշ սերն ու փոխադարձ ըմբռնումը։ Անկեղծ սերը հաղթահարում է բոլոր խոչընդոտները և ձախորդությունները, եթե իհարկե այն գոյություն ունի ձեր հարաբերություններում։

Իսկ մի գուցե ձեր հարաբերություններոմ դավաճանությունը միակ խնդիրը չէ, և անիմաստ է փրկել ամուսնությունը։ Սակայն չափազանց դժվար կլինի ներել դա, եթե դուք իսկապես սիրում եք միմյանց։

Ամուսնու կամ կնոջ սիրավեպը ուրիշի հետ դեռևս չի նշանակում, որ ամուսնությունն ավարտված է։ Փորձեք այլ աչքերով նայել դավաճանությանը։ Բոլորս էլ ունենք թերություններ։ Եվ եթե դուք սիրում եք ձեր ամուսնուն կամ կնոջը, ապա նրան ընդունեք իր բոլոր թերություններով: Դավաճանությունը նաև առիթ է մեկ անգամ ևս մտածել սեփական անձի մասին, ինչպես նաև  այն մասին, թե ի՞նչ պետք է անել ամուսնությունն ամրապնդելու համար։ Եվ այս դեպքում ներելն այդքան էլ բարդ չի լինի։

Հարաբերությունները և նյարդերը պահպանելու համար կարելի է այցելել հոգեբանին, ավելի ճիշտ, ընտանեկան բժշկին։ Մի մոռացեք, որ այդ մղձավանջը մոռանալու համար ժամանակ է հարկավոր։
Փորձեք հասկանալ դավաճանության պատճառներն ու դրդապատճառները։ Միգուցե՞ դուք պատշաճ ձևով չեք բավարարում նրան անկողնում։ Ի վերջո, ֆիզիկական դավաճանությունը միշտ չէ, որ հավասարազոր է հոգեբանական դավաճանությանը։

Ներելու ունակությունը մարդու մեծագույն արժանիքներից մեկն է։ Լավ վերլուծելով և հասնելով խնդրի արմատներին, կարելի է կամքի մեծ ուժ դրսևորելով՝ այնուամենայնիվ ներել դավաճանությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին