Կարևոր իրադարձություններ

Բազմակարծությունը կաղում է հեռարձակող ԶԼՄ-ներում. ՀՀ-ն «Լրագրողներ առանց սահմանների»-ի մամուլի ազատության զեկույցում 79-րդ տեղում է

26 Ապրիլ, 2017 15:27
Բազմակարծությունը կաղում է հեռարձակող ԶԼՄ-ներում. ՀՀ-ն «Լրագրողներ առանց սահմանների»-ի մամուլի ազատության զեկույցում 79-րդ տեղում է

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության վերաբերյալ իր ամենամյա զեկույցը:

Վարկանշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 79-րդ տեղը: Ադրբեջանը՝ 162-րդ հորիզոնականում է, Վրաստանը՝ 64-րդ, Թուրքիան՝ 155-րդ, Իրանը՝ 165-րդ տեղը:

Նշենք, որ Հայաստանն անցյալ տարվա համեմատ 4 կետով անկում է գրանցել:

Ըստ զեկույցի Հայաստանում տպագիր մեդիաները տարաբնույթ են և բևեռացված, համացանցում զարգանում է հետաքննական լրագրությունը, սակայն, միևնույն ժամանակ, բազմակարծությունը կաղում է հեռարձակող ԶԼՄ-ներում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին