Կարևոր իրադարձություններ

««Ավրորա»-ն Հայաստանի միջազգայնացման ճանապարհին կարևորագույն նախագծերից մեկն է»

26 Ապրիլ, 2017 12:07
Հեղինակ՝ Կարեն Կարապետյան
««Ավրորա»-ն Հայաստանի միջազգայնացման ճանապարհին կարևորագույն նախագծերից մեկն է»

Ապրիլի 24-ին հայտնի դարձան 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդները: Արդեն երկրորդ տարին է, ինչ մենք ծանոթանում ենք աշխարհի տարբեր ծայրերում ապրող այս հերոսների ոգեշնչող պատմություններին:
Մրցանակը և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այս հերոսներին մեծարելուց ու նրանց պատմությունները մեզ ներկայացնելուց բացի կատարում են մի շատ կարեւոր գործ՝ Հայաստանի տեղն ամրագրում են աշխարհի հումանիտար քարտեզի վրա: Այս նախաձեռնությունը Հայաստանի միջազգայնացման ճանապարհին կարեւորագույն նախագծերից մեկն է: 
Ես ողջունում եմ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներին և թիմին, ովքեր հնարավոր են դարձնում այս ամենը: Եկե՛ք միանանք և յուրաքանչյուրս աջակցենք մարդասիրական այս շարժմանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին