Կարևոր իրադարձություններ

Սամվել Բաբայանը և նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը կշարունակեն մնալ կալանքի տակ. «Ժողովուրդ»

26 Ապրիլ, 2017 08:25
Սամվել Բաբայանը և նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը կշարունակեն մնալ կալանքի տակ. «Ժողովուրդ»
ՀՀ վերաքննիչ դատարանում երեկ կայացավ «Իգլա»-ի գործով մեղադրյալ, գործարար Սանասար Գաբրիելյանի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը:
 
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սանասար Գաբրիելյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանն ասաց, որ դատարանը մերժեց իր միջնորդությունը: Սա նշանակում է, որ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը եւ նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը կշարունակեն մնալ կալանքի տակ:
 
Նշենք, որ պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ վերացնելու կալանավորումը, ինչպես նաեւ որպես երկրորդ տարբերակ՝ գրավ կիրառել նրա նկատմամբ:
 
Հիշեցնենք, որ Սանասար Գաբրիելյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, վերջինս չի ընդունում մեղադրանքը:
 
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին