Կարևոր իրադարձություններ

Միհրան Հարությունյանը Լոս Անջելեսում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթին (լուսանկարներ, տեսանյութեր)

25 Ապրիլ, 2017 13:18
Միհրան Հարությունյանը Լոս Անջելեսում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթին (լուսանկարներ, տեսանյութեր)

Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն, ըմբիշ Միհրան Հարությունյանը Լոս Անջելեսում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթին:

Նա ինսթագրամյան իր էջում լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել.

«Շատ հպարտ եմ, ինձ համար սա մեծ պատիվ է: Այսօր մեզ համար շատ ցավալի ու ողբերգական օր է, բայց մենք միշտ հաղթահարում ենք այն: Երբ միասնական ենք ու միավորված, մենք անպարտելի ենք: Կարող ենք փոխել մեր նպատակները, բայց երբեք  իրավունք չունենք փոխելու մեր արժեքները, սա մեր պատմությունն է, մեր կրոնն է:

Շնորհակալություն այսօրվա համար, որ կարողացել եք այսպես հավաքվել, միավորվել՝ որպես մեկ բռունցք: Ամեն ինչ անում ենք՝ հանուն մեր հայրենիքի, մեր երկրի»,- ասել է Միհրան Հարությունյանը:

 

 

A post shared by Migran Arutyunyan (@maestro_migran) on Apr 25, 2017 at 12:39am PDT

 

A post shared by Migran Arutyunyan (@maestro_migran) on Apr 22, 2017 at 12:54pm PDT

 

A post shared by Migran Arutyunyan (@maestro_migran) on Apr 24, 2017 at 6:28pm PDT

 

Լրահոս

Դիտել ավելին