Կարևոր իրադարձություններ

Իսրայելում Թուրքիայի դեսպանատան առջև հայերը բողոքի ցույց են անցկացրել (տեսանյութ)

24 Ապրիլ, 2017 20:45
Իսրայելում Թուրքիայի դեսպանատան առջև հայերը բողոքի ցույց են անցկացրել (տեսանյութ)

Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչները Թել­ Ավիվում Թուրքիայի դեսպանության առջև Հայոց ցեղասպանության 102­-րդ տարելիցի կապակցությամբ անցկացրել են բողոքի ցույց: Ցույցի մասնակիցները պարզել են Հայաստանի, Իսրայելի դրոշները, Ցեղասպանությունը նկարագրող լուսանկարներ:

Կնեսետի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը հրապարակել է ցույցից տեսանյութ: «Նրանք 1915 թվականին ցանկանում էին սպանել հայ ժողովրդի գենը: Այստեղ կոտրված, կեղեքված, բռնաբարված, սպանված, բայց վերստին հարություն առած հայի սերունդներն են կանգնած: Նրանք երբեք չեն մոռանա տեղի ունեցածը և կշարունակեն պայքարը` հանուն արդարության»,­ իր ելույթում նշել է ցույցի մասնակից հոգևորականներից մեկը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին