Կարևոր իրադարձություններ

«Խոստումը» ֆիլմի դերասանները Ուիլյամ Սարոյան են ընթերցում (տեսանյութ)

23 Ապրիլ, 2017 21:42
«Խոստումը» ֆիլմի դերասանները Ուիլյամ Սարոյան են ընթերցում (տեսանյութ)

Ամերիկյան կինոթատրոններում ցուցադրվող «Խոստումը» ֆիլմի դերասաններ Ջեյմս Կրոմվելը, Օսկար Այզեքը, Անջելա Սարաֆյանը և Ռոման Միտիչյանը Ուիլյամ Սարոյան են ընթերցում: Տեսանյութը թվիթերյան իր էջում հրապարակել է ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը:

«Կուզեի տեսնել այս աշխարհի վրա որևէ ուժ, որ կարող է բնաջնջել այս սերունդը, այս փոքր ցեղին, որի պատմությունը վերջացած է և պատերազմները հաղթված, կառույցները` փշրված, գրականությունը  կարդացված չէ, երաժշտությունը լսված չէ և աղոթքները պատասխանված չեն։ Համարձակվեցեք բնաջնջել այս սերունդը, տեսեք, թե կարող եք։

Աքսորեցե՛ք իրենց տներից դեպի անապատները, ձգեցե՛ք առանց հացի և ջրի, այրեցե՛ք նրանց տներն ու եկեղեցիները։ Տեսե՛ք, թե անոնք ինչպես պիտի վերածնվեն։ Տեսե՛ք, թե անոնք ինչպես կրկին պիտի խնդան։ Երբ նրանցից երկուսը աշխարհի որևէ ծայրում հանդիպեն, տեսեք, թե մի Նոր Հայաստան չստեղծեն», - Սարոյանի խոսքերը դերասաններն ընթերցել են անգլերենով:

Հիշեցնենք, որ ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմում դերակատարմամբ հանդես են եկել նաև Քրիստիան Բեյլը, Շառլոտ Լը Բոնը, Ժան Ռենոն, Շորե Աղդաշլուն: Ֆիլմի Սաունդթրեքի հեղինակն է աշխարհահռչակ ռոք երաժիստ Սերժ Թանկյանը, իսկ ֆիլմում հնչում է ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելի համանուն ստեղծագործությունը:

Տեսանյութը՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին