Կարևոր իրադարձություններ

Վիսոցկու վերջին բանաստեղծությունն աճուրդի է դրվել

12 Հոկտեմբեր, 2015 22:27
Վիսոցկու վերջին բանաստեղծությունն աճուրդի է դրվել

 

 

Բանաստեղծ, դերասան ու երգահան ու երգիչ Վլադիմիր Վիսոցկու հետմահու դիմակն ու վերջին բանաստեղծության ձեռագիրը աճուրդի են դրվել: Այս մասին կիրակի, հոկտեմբերի 11 –ին հայտնել է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով փարիզյան Drouot աճուրդային տունը: Երկու լոտերն էլ աճուրդի է դրել Վիսոցկու այրին՝ Մարինա Վլադին: Բանաստեղծությունը 1980 թ. հունիսի 11-ին է գրվել՝ գնացքի տոմսի վրա: Այս ձեռագրի նախնական գինը 15 հազար եվրո է: Իսկ հետմահու դիմակն այրին գնահատել է 50 հազար: Այս երկու լոտերից բացի աճուրդում վաճառվելու են Վիսոցկու լուսանկարները: Աճուրդները կայանալու են նոյեմբերի 24-ին ու 25-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին