Կարևոր իրադարձություններ

«Հայաստանը կործանիչների ձեռքին դարձել է քաչալ գլուխ. ով հասել՝ փիտռել է մազերը...»

22 Ապրիլ, 2017 12:21
Հեղինակ՝ Արթուր Հայրապետյան
«Հայաստանը կործանիչների ձեռքին դարձել է քաչալ գլուխ. ով հասել՝ փիտռել է մազերը...»

Հերթը հասավ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին... հիմա ԳԱԱ շենքն են ուզում վաճառել: Կարապետյան Կարենի որոշումն է, դե որոշումն էլ նրա գիտեք, որտեղից է գալիս՝ հյուսիսից... Բյուջեն թալանողների ձեռքերը կտրելու, անազատության մեջ պահելու փոխարեն, ամենահեշտ տարբերակն են ընտրել՝ օգտագործում, վաճառել վերջին եղած պատմական կարևորագույն շենքերը, ինչ է, իբր բյուջե լցնեն: Ասել եմ՝ ձեզ ձեր տան մեջ մի օր կվաճառեն ու դուք էլի խելքի չեք գա... ու երբ ձեզ ձեր տներից վռնդեն, դուք էլի գլուխկախ կթողնեք ու կգնաք: Ինչպես որ էս իշխանություննները կարողանում են մարդ առնել ու ծախել, ինչ է եղել, որ անշարժ գույքի հետ՝ ծախելու, քանդելու նման բան լինի... Ինչ ասեմ մեզ մեր քաղաքի ու երկրի ներսում վաճառում են ու կրկին մի կտոր ոսկորի համար պայքարողները շարունակում են սերունդներ բթացնել ու խորը փոս փորել մեր վաղվա համար: Ինչ է մեկին գործ են խոստանում, մյուսին՝ տուն...

 

Լրահոս

Դիտել ավելին