Կարևոր իրադարձություններ

Սամվել Բաբայանը կմնա կալանքի տակ (տեսանյութ)

21 Ապրիլ, 2017 11:07
Սամվել Բաբայանը կմնա կալանքի տակ (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 21-ին, Վերաքննիչ դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը հանելու վերաբերյալ վճիռը: Ինչպես հայտնեց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը Վերաքննիչը մերժել է պաշտպանության բողոքը:

«Ենթադրում եմ, որ Վերաքննիչը հիմնավոր է համարել Առաջին ատյանի դատարանի որոշումը, թե ինչ պատճառաբանությամբ, դա կարող եմ իմանալ որոշմանը ծանոթանալուց հետո, երբ այն տրամադրվի գրավոր տեսքով,- ասաց փաստաբանը»: Նա նշեց, որ բողոք կնախապատրաստի Վճռաբեկ դատարան դիմելու համար. «Եթե Վճռաբեկը նույնպես մերժեց կդիմեմ Եվրոպական դատարան»,- նշեց Քալաշյանը:

Քաղաքական հիմքեր Բաբայանի գործում փաստաբանը չի տեսնում: «Միայն այս որոշմամբ չէ, որ կարելի է նման կարծիք կազմենլ: Նախկինում էլ եմ ասել, որ գործի հետագա ընթացքից ավելի պարզ կերպով կերևա քաղաքական միտում կա թե ոչ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ «Օհանյան – Րաֆֆի – Օսկանյան» դաշինքի աջակից, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մեղադրվում է Վրաստանից մաքսանենգ ճանապարհով Հայաստան «Իգլա» զինատեսակ տեղափոխելու փորձի մեջ:

Ավելի վաղ ՕՐՕ դաշինքի անդմաները Բաբայանի ձերբակալումը կապել էին վերջինիս՝ դաշինքի աջակցելու հետ՝ հայտարարելով, որ նա քաղբանտարկյալ է:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին