Կարևոր իրադարձություններ

«Գյուղատնտեսության նախարարությունը պատասխանատու չէ քաղցրաշենցիներին պարտքը վերադարձնելու համար». նախարար (տեսանյութ)

20 Ապրիլ, 2017 14:32
«Գյուղատնտեսության նախարարությունը պատասխանատու չէ քաղցրաշենցիներին պարտքը վերադարձնելու համար». նախարար (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ զրույցում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն անդրադարձավ Քաղցրաշեն գյուղի խաղողագործների բողոքներին: Հիշեցնեք, որ «Վինար» ընկերությունը խաղողի մթերման դիմաց չէր վճարել քաղցրաշենցիների պարտքը:

Անդրադառնալով խնդրին՝ նախարարը նշեց, որ վարչապետի և իրավապահ մարմինների հետ քննարկում պետք է անցկացնեն և որոշեն, թե ինչ լուծում են տալու: «Վինար»-ը լիցենզիա չուներ: Ես զարմանում եմ՝ ինչու՞ են խաղողը նրան վաճառել»,- նշեց Առաքելյանը:

Նա ասաց, որ այս դեպքում մի քաղաքացին խաբել է մյուսին, դա տեղի է ունեցել մասնավոր բիզնեսի հատվածում, հետևաբար գյուղատնտեսության նախարարությունը և կառավարությունը չեն կարող ընկերության փոխարեն վճարել գյուղացիներին: «Գյուղտնտեսության նախարարությունը պատասխանատու չէ քաղցրաշենցիներին փող տալու համար: Մենք պատասխանատում են գյուղատնտեսության ռազմավարությունը մշակելու համար»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե շատ գյուղացիներ այս դեպքից հետո հրաժարվում են խաղող մշակելուց, նախարարն արձագանքեց. «Կան գյուղացիներ, որոնք քանդում են այգիները, որոշում են խաղաղի փոխարեն այլ միրգ աճեցնել: Դա նորմալ գործընթաց է»:

«Մենք պետք է խստագույնս հետևենք, որ մթերող ընկերությունը լինի առաջին հերթին լիցենզավորված և վճարունակ»,- ընգծեց Առաքելյանը:

Հավելենք, որ «Վինար»-ի պարտքը կազմում է մոտ 70 մլն դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին