Կարևոր իրադարձություններ

«Վիճակը ողբերգական է»․ վարչապետ

20 Ապրիլ, 2017 11:30
«Վիճակը ողբերգական է»․ վարչապետ

Այսօր՝ ապրիլի 20-ին, տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը։ Այն մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով։ Դրանք վերաբերում էին նախ և առաջ ճանապարհաշինությանը և միասնական երթուղային ցանցի ստեղծմանը։

Վարչապետը նշեց, որ ՀՀ բնակավայրերի ճանապարհային և տրանսպորտային հասանելիության մակարդակը բավար չէ և ոլորտը պահանջում է ակտիվ միջամտություն։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում գնահատել միջպետական և հանրապետական ճանապարհների վիճակը։ Հանձնարարվեց նաև ներկայացնել միասնական երթուղային ցանցի ստեղծման մասին առաջարկություն։

Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերում է աղբահավաքության և սանիտարական մաքրմանը պատշաճ իրանակացմանը։ Կարապետյանը նշեց, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ աղբանոցները զբաղեցնում են 430 հա տարածք, դրանց պատշաճ հսկողությունը բացակայում է, մաքրման աշխատանքները կատարվում են թերի կերպով։

«Վիճակը ողբերգական է, կարծում եմ բոլորդ էլ նկատել եք: Անթույլատրելի վիճակ է»- ասաց նա։ Կարապետյանն ասաց, որ ոլորտում նման վիճակի պատճառը մարզպետների, համայնքապետերի՝ իրենց աշխատանքում և պարտականությունների կատարման մեջ թերանալն է։ Վարչապետը նկատեց, որ աղբահանության ոչ պատշաճ իրականացումը բացասական է ազդում Հայաստանը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու ջանքերի վրա։ Հանձնարարվեց երկամսյա ժամկետում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների հսկողության հստակ գործիքակազմ մշակել, ներկայացնել օրենսդրական առաջարկություններ՝ ոլորտում իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկման հետ կապված։

Ճանապարհային ոստիկանությանը ևս հանձնարարվեց հետևել ճանապարհերին աղտոտումը կանխմանը, թույլ չտալ չսահմանված տեղերում աղբ թափել։ Մարզպետներին հանձնարարվեց աղբահանության միջոցառումների իրականացման նկատմամբ խիստ հսկողություն սահմանել։

 

Լրահոս

Դիտել ավելին