Կարևոր իրադարձություններ

Աշխարհի ամենահին կառույցները

12 Հոկտեմբեր, 2015 21:55
Աշխարհի ամենահին կառույցները

1. Մալթական մեգալիթյան տաճարները, Մալթա

Мальтийские мегалитические храмы

Մալթական տաճարները համարվում են ամենատարօրինակ կառույցներն աշխարհում: Գիտական ուսումնասիրությունների հետևանքով պարզվել է, որ դրանք կառուցվել են շատ ավելի վաղ, քան եգիպտական գուրգերը: Գիտնականներին ապշեցնում է այն փաստը, թե ինչպես են մարդիկ կարողացել առանց հատուկ տեխնիկայի այդպիսի կառույցներ ստեղծել: Տեղեկություններ կան, որ այդ ժամանակներում Մալթայի տարածքում ապրել են հսկա մարդիկ, ում համար այդպիսի ծանրություն տեղափոխելը խնդիր չէր ներկայացնում: Անհայտ է նաև, թե ինչ քաղաքակրթություն է գոյություն ունեցել այդ տարածքում, և ուր են կորել տաճարների կառուցողները, քանի որ աշխարհի ոչ մի այլ վայրում նույնատիպ կառույցներ չեն հայտնաբերվել: Դժբախտաբար, այդ տարածքում պատերազմների պատճառով շինությունները վնասվել են, բայց մեծամասնությունը պահպանվել է և հասանելի է զբոսաշրջիկների այցելությունների համար: UNESCO-ն մալթական մեգալիթյան տաճարները ներառել է համաշխարհային ժառանգության ցուցակում:

 

2. Սարդինյան զիկկուրատՍարդինիա

Сардинский зиккурат

Սարդինյան զիկկուրատը կառուցվել է 5000 տարի առաջ և հանդիսանում է կարևոր կրոնական կենտրոն: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զիկկուրատը մասնակի ավերվել էր: Բայց 1954թ.-ից սկսած Սարդինյան զիկկուրատը սկսեցին վերականգնել: Ներկայումս այս պատմական կառույցն օրական ընդունում է բազմաթիվ զբոսաշրջիկների:

 

3. ՆյուգրեյնջԻռլանդիա

Ньюгрейндж в Ирландии

Նյուգրեյնջը Իռլանդիայի տեսարժան վայրերից մեկն է: Հնագույն կառույցը ստեղծվել է մ.թ.ա. 3100- 2900 թթ.-ի միջև: Նյուգրեյնջը մեգալիթյան կառույց է, որպես շինարարական մատերիալ օգտագործվել են տոննայանոց քարե սալիկներ: Քարերն իրար են միացված առանց հատուկ հեղուկի: Կառույցն ունի 13 մետր երկարություն և 85 մետր տրամագիծ: Գիտնականները ենթադրում են, որ այն օգտագործվել է որպես օրացույց: Հնարավոր է, որ տվյալ կառույցի միջոցով որոշվում էր ցանքի և բերքահավաքի ժամանակը:

 

4. Hulbjerg JættestueԴանիա

Hulbjerg Jaettestue

Կառույցը կառուցվել է ավելի քան 5000 տարի առաջ և օգտագործվել է որպես դամբարան: Գիտնականներն այնտեղ գտել են 400 մարդկանց մնացորդներ: Ոմանց ատամներն ունեին բժշկական ուսումնասիրության հետքեր: Հին ատամնաբուժության մակարդակը ապշեցրեց գիտնականներին: Չունենալով մետաղական գործիքներ` ատամնաբույժը կարողացել էր շատ բարձր որակի ատամնային պլոմբ դնել:

 

5. Ջոսերի բուրգըԵգիպտոս

Пирамида Джосера в Египте

Եգիպտոսի ամենահին Ջոսերի բուրգը կառուցվել է մ.թ.ա. 2650թ.-ին: Բուրգի հեղինակը՝ Իմխոտեպը, կառուցել էր այն Ջոսեր փարավոնի համար, որպես դամբարան: Բուրգն ունի աստիճանաձև կառուցվածք, և այդ պատճառով հնէաբանների շրջանակներում այն նաև կոչում են Աստիճանաձև բուրգ: Այն զբոսաշրջիկների մոտ մեծ հեղինակություն է վայելում:

 

6. ԿառալՊերու

Карал Перу

Կառալ քաղաքը գոյություն է ունեցել ավելի քան 5000 տարի առաջ, այն հանդիսանում է ամենահին բնակավայրն ամերիկյան մայրցամաքի վրա: Գիտնականները հույս ունեն այս քաղաքում գտնելու առաջին քաղաքակրթությունների առաջացման հարցերի պատասխանները: Ներկայումս ավազից մաքրված են և հասանելի են զբոսաշրջիկների դիտման համար 17 բուրգեր: Կառալի անհետացման պատճառները դեռևս պարզ չեն, ենթադրվում է, որ բնակիչները լքել են քաղաքը մ.թ.ա. 1600 թ.-ին և տեղափոխվել Պերուի շրջակայքի ավելի բարվոք վայրեր:

 

7. Արտեի գանձարանըՀունաստան

Сокровищница Атрея

Դամբարանը գտնվում է Մեկինայում, նրա ենթադրյալ տարիքը 3200 է: Մեծ ներդրում ունի դամբարանի ուսումնասիրության գործում հայտնի հնէաբան Գենրի Շուլմանը: Պեղումների ժամանակ հայտնաբերվել էր, որ բոլոր գմբեթաձև դամբարանները ամբողջովին թալանվել էին, բայց ավելի հին դամբարանները (մ.թ.ա. 16 դ.) ոչ ոք ձեռք չէր տվել: Հնէաբանների կողմից հայտնաբերվել էին շատ հարուստ հանգուցյալներ, բոլոր մահացածների դեմքերը փակված էին ոսկե դիմակներով: Գիտնականները եկան այն եզրակացության, որ այդ դամբարաններում գտնվում են թագավորական ընտանիքների ներկայացուցիչների մարմինները:

 

Լրահոս

Դիտել ավելին