Կարևոր իրադարձություններ

Սահմանադրական հանրաքվեից 2 օր անց Պուտինը շնորհավորել է Էրդողանին

19 Ապրիլ, 2017 11:52
Սահմանադրական հանրաքվեից 2 օր անց Պուտինը շնորհավորել է Էրդողանին

Ապրիլի 18-ին Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:

«CNN Türk» լրատվական ծառայությունը հայտնում է, որ Պուտինը Էրդողանին շնորհավորել է ապիրլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքների կապակցությամբ:

Երկու նախագահները խոսել են ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակի մասին: Կողմերն ընդգծել են Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ աշխատանքների կարևորությունը սիրիական ճգնաժամի համատեքստում:

Թուրքական աղբյուրը նաև նշում է, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին, երբ լրագրողները հարցրել էին, թե արդյոք Պուտինը շնորհավորել է Էրդողանին սահմանդրական հանրաքվեի ի կապակցությամբ, նա  ասել էր.

«Եթե տեղի ունենա հեռախոսազրույց, մենք ձեզ տեղյակ կպահենք»:

 

Լրահոս

Դիտել ավելին