Կարևոր իրադարձություններ

Զարուհի Փոստանջյանի կուսակցության հովանավորը մոսկվաբնակ միլիարդատեր Ռուբեն Գրիգորյանն է. «Փաստ»

19 Ապրիլ, 2017 07:20
Զարուհի Փոստանջյանի կուսակցության հովանավորը մոսկվաբնակ միլիարդատեր Ռուբեն Գրիգորյանն է. «Փաստ»

«Փաստի» հավաստի աղբյուրների վկայությամբ` Զարուհի Փոստանջյանի և նրա նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցության հովանավորը մոսկվաբնակ միլիարդատեր, «Ռուցոգ ինվեստ» շինարարական հոլդինգի սեփականատեր Ռուբեն Ցոլակի Գրիգորյանն է:

Նրան է պատկանում անհամար թվով անշարժ գույք Մոսկվայում` բնակելի շենքեր, հյուրանոցներ, հսկայական տարածքներով ավտոկայանատեղիներ և այլն: Նրա սեփականությունն են «Օլիմպիկ պլազան», «Նիկոլսկայա պլազան», «Երոպկինսկի–16»–ը և այլ առևտրային օբյեկտներ:

Ըստ «Forbes»–ի՝ Գրիգորյանի միայն «Նիկոլսկայա պլազա» առևտրի կենտրոնը գնահատվում է մինչև 250 միլիոն դոլար:

Ռուբեն Ցոլակովիչը հայտնի է նաև իր հայկական ինտերակտիվ թանգարանով, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած «Ազգերի մշակույթի թանգարանով», որը բացվեց Ցեղասպանության 100–ամյա տարելիցի առիթով: Սակայն հայ եկեղեցու հետ նա խնդիր ունեցավ... և թանգարանը փակվեց:

Ռուբեն Գրիգորյանը մշտապես խնդիրներ ունի բնապահպանական և ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպությունների հետ: Իսկ ճարտարապետական ազգային արժեքներին հետևող «Արխնադզոր» ՀԿ–ն մշտապես բողոքի ակցիաներ է կազմակերպում նրա դեմ՝ համարելով, որ «Ռուցոգը» ոչնչացնում է ազգային արժեքները:

Դեռևս անցյալ տարվանից, «Փաստի» տվյալներով, Զարուհի Փաստանջյանը համագործակցում է Գրիգորյանի հետ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին