Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը «ձեռք կքաշի» Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու գաղափարից. «Հայկական ժամանակ»

18 Ապրիլ, 2017 09:56
Կառավարությունը «ձեռք կքաշի» Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու գաղափարից. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեծ է հավանականությունը, որ կառավարությունը «ձեռք կքաշի» Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու գաղափարից: Դրա պատճառները մի քանիսն են, իսկ ամենակարևորը տնտեսական նպատակահարմարության բացակայությունն է: Ազատ տնտեսական գոտին, որը պետք է տեղակայվի Ագարակ քաղաքի հարակից տարածքում, սկզբնական շրջանում պահանջում է մոտ 30 միլիոն դոլարի ներդրում:

Սակայն վերջին շրջանում, երբ կրկին սրվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի միջև հարաբերությունները, ազատ տնտեսական գոտու առանց այդ էլ ոչ հստակ հեռանկարները դարձել են ավելի մշուշոտ: Բացի դրանից, այդ ազատ գոտու հաջող գործունեության հիմքում դրված էր Եվրասիական տնտեսական միության հետ Իրանի հարաբերությունների խորացման ծրագրերը: Սակայն վերջին շրջանում այդ հարաբերությունների խորացման, մասնավորապես՝ ԵՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման գործընթացը, ըստ էության, կանգ է առել»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին