Կարևոր իրադարձություններ

Հարգանքի տուրք՝ Հայաստանի ոստիկանության բոլոր սերունդների նվիրյալներին (լուսանկարներ)

14 Ապրիլ, 2017 13:31
Հարգանքի տուրք՝ Հայաստանի ոստիկանության բոլոր սերունդների նվիրյալներին (լուսանկարներ)

Ապրիլի 14-ին հանդիսավոր պայմաններում նշվեց Ոստիկանության օրը՝ մասնագիտական տոնը Հայաստանի Հանրապետության ոստիկանության, որն արդեն 99 տարի հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանման, քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության առաջնագծում է:
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ՝ ոստիկանության կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաները, վետերաններն ու հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի ոստիկանության բոլոր սերունդների նվիրյալներին՝ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դնելով Արամ Մանուկյանի և Իրավակարգի զինվորների հուշարձաններին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին