Կարևոր իրադարձություններ

«Սև ամպեր» են կուտակվել Արտեմ Ասատրյանի գլխավերևում. «Փաստ»

14 Ապրիլ, 2017 07:35
«Սև ամպեր» են կուտակվել Արտեմ Ասատրյանի գլխավերևում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սև ամպեր» են կուտակվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավերևում: Նրանից առանձնապես դժգոհ չեն, բայց կառավարության նոր կազմում քաղաքական նպատակներով նա կարող է չընդգրկվել:

«Փաստի» տվյալներով` ՀՀԿ–ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ–ն փորձում է, պահպանելով նախարարական նախորդ երեք պորտֆելները, ձեռք բերել նաև չորրորդը` Սոցապնախարարությունը: Ու եթե դա նրան հաջողվի, ապա նախարարը նոր մարդ կլինի, բայց ոչ` Աղվան Վարդանյանը:

Սակայն այս հարցը դեռևս լուրջ չի քննարկվել:

Իշխանության վերնախավում դեռևս հույս ունեն, որ «Ծառուկյան» դաշինքը միգուցե մտքափոխվի ու կոալիցիային միանա:

Այդ դեպքում պաշտոնների բաժանման բոլոր հաշվարկները կխառնվեն իրար:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին