Կարևոր իրադարձություններ

Համակարգը վերացնում ենք, դրա փոխարեն ստեղծում ենք սպեցնազ (տեսանյութ)

13 Ապրիլ, 2017 15:26
Համակարգը վերացնում ենք, դրա փոխարեն ստեղծում ենք սպեցնազ (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 13-ին, Կառավարության հերթական նիստին ի թիվս այլ հարցերի, գյուղատենտեսական ոլորտի նախագծեր ներկայացրեց նաև նախարար Իգնատի Առաքելյանը։   Նա ներկայացրեց մի հայեցակարգ, որը վերաբերում է բնակլիմայական պայմանների աղետալի ազդեցությունները ոլորտի վրա կանխարգելուն, դրանց հետևանքով առաջացած կորուստները նվազեցնելուն։ Առաքելյանը նշեց, որ հայեցակարգը բնագավառում իրականացվող քաղաքականության հստակեցում է նախատեսում, նպատակային ծրագրերի իրականացում, գյուղական տնտեսության զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծում, արդյունքում՝ գյուղում աղքատության վերացում, զարգացման հետագա խթանում։ «Շատ լավ բան եք նախատեսել։ Վստահ եմ շատ լավ, խելոք համակարգ է»,-ասաց վարչապետը։

Առաքելյանը ներկայացրեց նաև մի շարք ՓԲԸ-ների լուծարման մասին նախագիծ, որից հետ Կարեն Կարապետյանն արձագանքեց․ «Մենք ունենք մի համակարգ, որը պետք է կրթի մեր գյուղատնտեսին։ Համակարգը ոչ էֆեկտիվ է, որովհետև կրթել, կրթել ենք, առաջացել է 350 ֆերմեր և կոոպերատիվ։ Համակարգը վերցանում ենք, դրա փոխարեն ստեղծում ենք սպեցնազ։ Ամեն տարվա վերջ հաշվետվություն ենք տալիս, թե քանի ֆերմեր, կոոպերատիվ է առաջացել, քանի գյուղատնտեսի աչքերը սկսել են փայլել։ Շատ համարձակ բարեփոխումներ է սկսել գյուղատնտեսության նախարարությունը։ Մենք ամեն ինչով աջակցելու ենք դուխով գնացեք առաջ»։ 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին