Կարևոր իրադարձություններ

Սաուդյան Արաբիայից չափից ավելի գեղեցիկ լինելու համար արտաքսված տղամարդը անծանոթ կնոջից թանկարժեք մեքենա է նվեր ստացել (լուսանկարներ, տեսանյութ)

13 Ապրիլ, 2017 13:12
Սաուդյան Արաբիայից չափից ավելի գեղեցիկ լինելու համար արտաքսված տղամարդը անծանոթ կնոջից  թանկարժեք մեքենա է նվեր ստացել (լուսանկարներ, տեսանյութ)

Սաուդյան Արաբիայից չափից ավելի գեղեցիկ լինելու համար արտաքսված լուսանկարիչ, բանաստեղծ, դերսան  Օմար Բորկան Ալ Գալան անսպասելի նվեր է ստացել: Անծանոթ կինը նրան նվիրել է Mercedes G55 մակնիշի ավտոմեքենա: Այս մասին In Touch Weekly ամերիկյան ամսագրին տված հարցազրույցում ասել է Ալ Գալան:

Այս թանկարժեք նվերը նա ստացել է իր ծննդյան օրը: Մեքենան վաղ առավոտյան կանգնեցրած է եղել Օմարի տան դիմաց, իսկ իրեն մնում էր միայն փաստաթղթերը ստորագրել՝ մեքենան վարելու թույլտվությունը ստանալու համար:

Օմարը երդվել է, որ չի ճանաչում այն կնոջը, ով իրեն նման թանկարժեք նվեր է ուղարկել: Հարցազրույցի ժամանակ նա խոստովանել է, որ Սաուդյան Արաբիայից արտաքսվելը իր համար դարձել է հաջողակ տոմս: Այդ սկանդալի շնորհիվ նա ուշադրության կենտրոնում է և ստանում  է բազմաթիվ առաջարկներ ֆիլմերում և գովազդային հոլովակներում նկարահանվելու համար:

Հիշեցնենք, որ 2013թ.-ին Սաուդյան Արաբիայից չափից ավելի գեղեցիկ լինելու համար արտաքսվել էին երեք տղամարդ, որոնց թվում էր Օմար Բորկան Ալ Գալը:  

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին